Կտրած-ծակած վերքերն ամբողջ մարմնով են. մանրամասներ՝ պատանդառված աղջկա վիճակից
Երեւանի էրեբունու վարչական շրջանի Ռոստովյան փողոցում օգոստոսի 29-ին Weekend բիլիարդ բարում պատանդ վերցված 23-ամյա աղջիկը կշարունակի մնալ Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ասաց Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ աղջկա վիճակը միջին ծանրության է, նա ունի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, կապտուկներ:
«Կտրած-ծակած վերքերն ամբողջ մարմնով են, սակայն, պարանոցի շրջանում ավելի շատ են, ամբողջությամբ վնասված է մարմինը՝ կապտուկներ ու ծակված վերքեր են: Դեռ կմնա Վերակենդանացման բաժանմունքում, մինչեւ կազդուրվի»,-ասաց նա:

















































