Դավիդ Լորիան պատմել է, թե ինչու Տիգրան Բարսեղյանը չի տեղափոխվել «Սլովան»
«Աստանայի» նախկին գործադիր տնօրեն Դավիդ Լորիան հաստատել է, որ Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» հետաքրքրված է եղել ղազախական ակումբի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայություններով:
«Ակումբն առաջարկ էր ստացել «Սլովանից», նրանք պատրաստ էին ավելի քան 200 հազար եվրո վճարել Տիգրանի տրանսֆերի համար: Մենք դա քննարկեցինք խաղացողի հետ: Ինձ համար՝ որպես ղեկավարի, բարդ էր որոշում ընդունել: Մի կողմից, դա խաղացողի վաճառքից գումար վաստակելու լավ հնարավորություն էր՝ այն դեպքում, որ դեկտեմբերին նա արդեն կարող էր այլևս մեր ֆուտբոլիստը չլինել: Մյուս կողմից, նա թիմի առաջատարներից էր, իսկ նրա հեռանալը կարող էր զգալիորեն թուլացնել մեզ:
Նա ինձ հարցրեց, թե ինչ եմ մտածում այդ կապակցությամբ: Ես ասացի, որ ցանկանում եմ, որ նա օգնի մեզ նվաճել չեմպիոնի տիտղոսը: Նա ասաց, որ նույնն է ցանկանում, ինչից հետո մենք մերժեցինք «Սլովանին»: Խաղացողի կողմից օգտակար լինելու ցանկությունը շատ բան արժե: Երբ կան այդպիսի մոտեցումներով ու ամբիցիաներով մարդիկ, ապա հաջողության հասնելն ավելի հեշտ է»,- Դավիդ Լորիայի խոսքը մեջբերում է Meta-ratings.kz-ն:
Meta-ratings.kz-ի համաձայն՝ «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը դեռ հետաքրքրված է Տիգրան Բարսեղյանի ծառայություններով:
Ղազախստանի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 4 խաղի, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բարսեղյանը 2020 թվականի հունվարից է խաղում «Աստանայում»։ Նախկինում նա հանդես է եկել նաև ղազախական «Կայսարում», մակեդոնական «Վարդարում», «Գանձասար-Կապանում» ու «Միկայում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2.5 միլիոն եվրո:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները...