ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 110 միլիոն դեղաչափ է անվճար ուղարկել այլ երկրներ
Միացյալ Նահանգներն անվճար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ 110 մլն դեղաչափ է ուղարկել այլ երկրներ, որից 23 միլիոնը` Հարավարեւելյան Ասիայի երկրներ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը` ելույթ ունենալով Սինգապուրում Հնդկաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի տեսակետների վերաբերյալ զեկույցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«[Կորոնավիրուսային] համավարակը խնդիր է, որը սահմաններ չի ճանաչում: Երբ նախագահ [Ջո] Բայդենը եւ ես ստանձնեցինք պաշտոնը, մենք խոսում էինք ոչ միայն մեր ժողովրդին պատվաստելու, այլեւ աշխարհի համար անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութերի պաշարներ ստեղծելու մասին»,- ասել է Հարիսը: Նրա խոսքով` Միացյալ Նահանգները «մինչ օրս 110 միլիոն դեղաչափ են ուղարկել տարբեր երկներ, որից 23 միլիոնը` Հարավարեւելյան Ասիայի երկրներ»: «Խոսքն անվճար պատվաստանյութերի մասին է»,- ասել է փոխնախագահը:
Հարիսը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները «մտադիր են ձգտել գլոբալ առողջապահական համակարգի ամրապնդմանը, ինչպես նաեւ` պայքարել ապագայում ի հայտ եկող նոր վիրուսների դեմ»:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Ի՞նչ անել, որն է ելքը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկսպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղե...