Ստամբուլին սպառնում է նոր ջրհեղեղ և փոթորիկ. օդերևութաբանները հորդորել են մարդկանց դուրս չգալ տանից
Թուքրիայի ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում, եղանակը կրկին տհաճ անակնկալներ է մատուցում: Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, օդերևութաբանները հորդորել են տանից դուրս չգալ Ստամբուլի շուրջ 18 մլն բնակիչներին՝ ահազանգելով սպասվող փոթորիկի մասին:
Նշվում է, որ քամու արագությունը վաղը և մոտ օրերին կհասնի ժամում 75 կմ-ի: Ստամբուլին սպառնում է նաև նոր ջրհեղեղ. տեղումները կարող են սկսվել հենց այս գիշեր:
Հիշեցնենք, որ հուլիս ամսին Ստամբուլի բնակիչներին անակնկալի բերած առատ տեղումների պատճառով ամբողջությամբ կաթվածահար էր եղել քաղաքի երթևեկությունը, լուրջ վնասներ էին կրել շենքերի նկուղային հարկերը, և ստորգետնյա կայանատեղիներն ու թունելները, ջուրը լցվել էր անգամ մետրո, որի աշխատանքը դադարեցվել է առավոտվանից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին