Ոստիկանները որոշեցին սպանել պատանդ վերցրած երիտասարդին
Երեւանի Էրեբունի թաղամասում՝ Ռոստովյան փողոցում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Անհայտ անձը բիլիարդանոցում երիտասարդ՝ 23-ամյա աղջկա է պատանդ վերցրել:
Ականատեսները պատմել են, որ հարձակվող տղամարդը դանակը պահել է կնոջ պարանոցին եւ սպառնացել, որ կսպանի նրան:
Մինչ ոստիկանների ժամանելը, բիլիարդ բարի ներսում վիճաբանություն է եղել, ու այդ ընթացքում հարձակվող տղամարդը տեւական ժամանակ ներսում եղած իրերը դուրս շպրտել՝ կոտրելով բարի ապակիները:
Դեպքի վայր ժամանած իրավապահները տղամարդու հետ զրույցի են բռնվել, ու այդ ընթացքում, ըստ ականատեսների, դիպուկահարը գլխից վիրավորել է նրան: Վերջինս տեղում մահացել է:
Մնում է հարցնել, թե արդյոք հնարավոր չէր իրավիճակը հանգուցալուծել առանց ծայրահեղ միջոցի եւ չսպանել երիտասարդ տղամարդուն:
Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, պատանդ վերցրածը վերջերս էր արտաքսվել ԱՄՆ-ից:
Ավելացնենք նաեւ, որ երկար ժամանակ Ռոստովյան փողոցը Ազատամարտիկների եւ Աթոյանի խաչմերուկներից փակ է եղել:
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում