Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Ինչ առողջապահական պահանջներ ունեն երկրները ՀՀ-ից իրենց տարածք մուտք գործող քաղաքացիների նկատմամբ

Շատ քաղաքացիների համար գլուխկոտրուկներն ավելացել են․ պատվաստվե՞լ, թե՞ ոչ, եթե ոչ, ինչպես խուսափել, և վերջապես` մշտապես պետք է հետաքրքրվել, թե արձակուրդային սեզոնին որ երկրներն ինչ առողջապահական պահանջներ ունեն իրենց երկիր մուտք գործող ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Ներկայացրել ենք մի քանի երկրների առողջապահական և սահմանի հատման պահանջները։

Խորվաթիա

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական)
-(COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ
-Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստում, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (ընդունվում են միայն ԵՄ տարածքում ընդունված պատվաստանյութերով պատվաստումները:

Հունաստան

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հունաստան բաց է:
Հունաստան մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել.
փաստաթուղթ՝ վերջին 72 ժամվա ընթացքում հավատարմագրված լաբորատորիայում կատարված COVID-19 մոլեկուլյար թեստի (ՊՇՌ) բացասական արդյունքի մասին կամ փաստաթուղթ` վերջին 48 ժամվա ընթացքում կատարված անտիգենների էքսպրես թեստի բացասական արդյունքի մասին (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաները):
Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում, այն քաղաքացիների համար, ովքեր ավարտել են իրենց պատվաստումը (այսինքն՝ վերջին պատվաստումից անցել է 14 օր՝ կախված պահանջվող չափաբաժիններից) և ունեն պատվաստման վկայագիր: Ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer BioNtech, Moderna, Astra Zeneca/Oxford, Novavax, Johnson + Johnson/Janssen, Sinovac Biotech, Gamaleya (Sputnik), Cansino Biologics, Sinopharm:
Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում այն քաղաքացիների համար, ովքեր վերջին 2-9 ամիսների ընթացքում COVID-19-ի համար դրական արդյունք են ունեցել և ունեն հավատարմագրված լաբորատորիայից դրա վերաբերյալ համապատասխան տեղեկանք:  
Մուտք գործելուց 12 ժամ առաջ անհրաժեշտ է travel.gov.gr կայքում լրացնել ուղևորի տեղորոշման ձևաթուղթ և ունենալ այն թղթային կրիչով կամ դրա QR կոդը:

Չեռնոգորիա

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական )
ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Չեռնոգորիա` ներկայացնելով
(COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստում, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ:

Չեխիա

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման կենտրոնի կողմից կազմված ցանկի մուգ կարմիր գոտում գտնվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների մուտքը 05.02.2021 թ.-ից Չեխիա փակ է: Հայաստանը ներառված է մուգ կարմիր գոտում: Բացառությունների համար ցանկը տրված է (Չեխիայի ժամանակավոր, երկարաժամկետ կամ մշտական կացության թույլտվություն, Չեխիայի գործող երկարաժամկետ ու 11․05․2020թ․-ից հետո տրամադրված կարճաժամկետ մուտքի արտոնագրեր, ԵՄ երկարաժամկետ կամ մշտական կացության թույլտվություն կրողները): 
Վերոնշյալ դեպքերում երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է՝
-նախքան մուտք գործելն ապահովել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ
-լրացնել էլեկտրոնային գրանցման ձևանմուշը հետևյալ հղումով՝ www.prijezdovyformular.cz (ունենալ դրա լրացման հավաստումը)
-ժամանումից հինգ օր հետո հանձնել ևս մեկ ՊՇՌ թեստ (նախքան թեստի արդյունքի ստացումն անհրաժեշտ է պահպանել ինքնամեկուսացման պահանջը)։

Շվեդիա 

Օտարերկրացիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքի արգելքը (բացառությամբ որոշ արտությունների) սահմանված է մինչև 31․08․2021թ․:
Ներկայումս արգելված են բոլոր ոչ անհրաժեշտ ճամփորդությունները ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար։ Շվեդիա ԵՄ անդամ երկրներից մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ թեստ։ Դանիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Իսլանդիայից Շվեդիա մուտքն ազատ է, և ՊՇՌ թեստ ներկայացնելու կարիք չկա։
12․07․2021թ.-ից Հայաստանի Հանրապետությունը ներառվել է ապահով երկրների ցանկում, ուստի Շվեդիա մուտք գործելու արգելքը Հայաստանում բնակվող անձանց համար հանվել է։
Ապահով երկրների ցանկը ենթակա է վերանայման ամեն երկու շաբաթը մեկ անգամ։
Շվեդիա մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել բացասական ՊՇՌ թեստ՝ առավելագույնը 48 ժամ վաղեմությամբ։
Քանի որ ապահով երկրների ցանկը վերանայվում է ամեն երկու շաբաթը մեկ անգամ, Շվեդիայի սահմանային ոստիկանությունը չի կարող երաշխավորել ապահով երկրների ցանկից Շվեդիա մուտքի արտոնագիր ունցող անձանց մուտքը Շվեդիա, եթե երկշաբաթյա ժամկետում իրադրությունը փոխվի, և երկիրը հանվի ապահով երկրների ցանկից։ 
Ներկայումս արգելված են բոլոր ոչ անհրաժեշտ ճամփորդությունները ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար։ Շվեդիա ԵՄ անդամ երկրներից մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ թեստ։ Դանիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Իսլանդիայից Շվեդիա մուտքն ազատ է, և ՊՇՌ թեստ ներկայացնելու կարիք չկա։
12․07․2021թ.-ից  Հայաստանի Հանրապետությունը ներառվել է ապահով երկրների ցանկում, ուստի Շվեդիա մուտք գործելու արգելքը Հայաստանում բնակվող անձանց համար հանվել է։
Ապահով երկրների ցանկը ենթակա է վերանայման ամեն երկու շաբաթը մեկ անգամ։
 

Շվեյցարիա

ՀՀ քաղաքացիները Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար կարող են դիմել Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանություն։
Պայմանավորված նրանով, թե օտարերկրյա քաղաքացին ինչ ճանապարհով է մուտք գործում Շվեյցարիա (օդային, երկաթուղային և այլն), անհրաժեշտ է լրացնել մուտքի ձևաթուղթ, ներկայացնել COVID-19 բացասական թեստի արդյունքը և/կամ մեկուսացվել։ Յուրաքանչյուր ոք, ով կարող է ներկայացնել ամբողջությամբ պատվաստված լինելու փաստը հավաստող ապացույց, կարող է մուտք գործել Շվեյցարիա երրորդ երկրից, այսինքն՝ Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրից: Ավելին, Շենգենյան գոտուց Շվեյցարիա մուտք գործող անձանց համար այլևս մեկուսացման պահանջ չկա: Այն անձինք, ովքեր Շվեյցարիա են ժամանում օդային ճանապարհով, պետք է ներկայացնեն COVID-19 բացասական թեստի (ՊՇՌ) արդյունք, սակայն այս պահանջը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կամ ապաքինվել են COVID-19-ից:

Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորություն ժամանողների համար սահմանված է մուտք գործելու հետևյալ կարգը․
COVID-19 ՊՇՌ բացասական թեստի պարտադիր առկայություն` արված ճանապարհորդությունից առաջ 3 օրվա ընթացքում (10-ից ցածր տարիքային խմբի երեխաներն ազատված են այս թեստից),
COVID-19 Passenger Locator Form լրացված հատուկ ձևը, որում նշվում են ինքնամեկուսացման վայրը, հասցեն և կոնտակտային տվյալները,
Ինքնամեկուսացման 2-րդ եւ 8-րդ օրվա համար վճարված և ամրագրված COVID թեստերի վերաբերյալ վկայություն (4-ից ցածր տարիքային խմբի երեխաներն ազատված են այս թեստից):

Բոլոր նշված փաստաթղթերը պետք է պատրաստվեն նախապես՝ մինչ ճանապարհորդությունը՝ օդանավակայանում ներկայացվելու համար։

ՄԹ ժամանելիս ՊՇՌ բացասական թեստը վկայող փաստաթղթի բացակայության պարագայում ճամփորդը կարող է տուգանվել մինչև £500։ Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար սահմանված են խոշոր չափի տուգանքներ՝ մինչեւ £10,000։

Նմանատիպ կանոններ գործում են նաեւ Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում։
Կանաչ ցանկում գտնվող երկրներից (ներկայումս ընդգրկված է շուրջ 30 պետություն) ճամփորդելու համար գործում է դյուրացված կարգ, իսկ Կարմիր ցանկի երկրներից մուտքը ՄԹ արգելված է՝ բացառությամբ ՄԹ եւ Իռլանդիայի քաղաքացիների կամ ՄԹ-ում մշտական գրանցում ունեցող անձանց համար։
 

Ֆրանսիա

Հունիսի 2-ից Ֆրանսիայում գործում է երկրների՝ ըստ համաճարակային վիճակի դասակարգման հետևյալ սանդղակը.
«Կանաչ» պետություններ - վիրուսն ակտիվորեն չի շրջանառվում, և չկան վիրուսի վտանգավոր տարբերակներ (Եվրոպական տարածք, Անդորրա, Սուրբ Աթոռ, Իսլանդիա, Լիխտենշտայն, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Շվեյցարիա, Ալբանիա, Բոսնիա, Կանադա, Հոնգ Կոնգ, Կոսովո, Լիբանան, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Սաուդյան Արաբիա, Սերբիա,  Թայվան, Միացյալ Նահանգներ, Վանուատու, Ավստրալիա, Հարավային Կորեա, Իսրայել, Ճապոնիա, Լիբանան, Նոր Զելանդիա, Սինգապուր)

«Նարնջագույն» պետություններ - վիրուսն ակտիվորեն շրջանառվում է վերահսկելի սահմաններում, չկան վիրուսի վտանգավոր տարբերակներ (բոլոր պետությունները, որոնք ներառված չեն կանաչ կամ կարմիր ցուցակներում, այդ թվում Հայաստանը)

«Կարմիր» պետություններ -  վիրուսն ակտիվորեն շրջանառվում է, կան վտանգավոր տարբերակներ (Հարավային Աֆրիկա, Արգենտինա, Բահրեյն, Բանգլադեշ, Բոլիվիա, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Հնդկաստան, Նեպալ, Պակիստան, Շրի Լանկա, Սուրինամ,  Ուրուգվայ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Մալդիվներ, Նամիբիա, Օման, Պարագվայ, Ռուսաստան, Սեյշելներ, Հարավային Աֆրիկա, Զամբիա)։

Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա Ֆրանսիան ընդունում է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութերը՝ Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson։ Պատվաստման հավաստագիրը վավեր է, եթե այն հավաստում է հետևյալը.
Անցել է երկու շաբաթ երկու ներարկում պահանջող պատվաստանյութերի երկրորդ ներարկումից ի վեր (Pfizer, Moderna, AstraZeneca)

Անցել է չորս շաբաթ մեկ ներարկում պահանջող պատվաստանյութի ներարկումից ի վեր (Johnson & Johnson)
Անցել է երկու շաբաթ հակամարմիններ ունեցող անձի համար՝ ներարկումից ի վեր (պահանջվել է միայն մեկ ներարկում)։

Նարնջագույն ցուցակի երկրներից, այդ թվում Հայաստանից, Ֆրանսիա այցելելու դեպքում պատվաստված լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան հավաստագիր, ինչպես նաև վերջին 72 ժամվա ընթացքում կատարված բացասական ՊՇՌ թեստի կամ վերջին 48 ժամվա ընթացքում կատարված հակամարմինային թեստի պատասխան։

Պատվաստված չլինելու դեպքում անհրաժեշտ է ունենալ հրամայական պատճառ` Ֆրանսիա այցելելու համար։
Այդ դեպքում պետք է լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով:
ՆերկայացնելՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն):

Ֆրանսիա ժամանելուն պես ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում` 7-օրյա ժամկետով, և լրացնել Հայտարարագիրը:.

Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության:
Հայաստանից Ֆրանսիա այցելելու համար հրամայական պատճառներն են.
Ֆրանսիայի քաղաքացի, քաղաքացու ամուսին կամ երեխա լինելը

ԵՄ քաղաքացի, քաղաքացու ամուսին կամ երեխա լինելը, եթե մշտական բնակության վայրը Ֆրանսիան է, կամ Ֆրանսիան տարանցիկ երկիր է մշտական բնակության վայր մեկնելու ճանապարհին
Ֆրանսիայում մշտական բնակության կարգավիճակը կամ երկարաժամկետ մուտքի արտոնագիրը
Առողջապահության ոլորտում՝ քովիդ-19-ի դեմ պայքարում աշխատանքը, նման անձի ամուսին կամ երեխա լինելը
Երրորդ երկրի «տաղանդի անձնագիր» ունենալը կամ նման անձի ամուսին կամ երեխա լինելը,
2021-2022 ուսանողական տարվա համար Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում գրանցված լինելը
Ցամաքային, ծովային և օդային տրանսպորտի սեկտորում աշխատանքը
Դիվանագիտական աշխատանքը
Միջազգային գոտում մինչև 24 ժամ գտնվելը։