Անկարայի դատարանը վերջնական վճիռ է կայացրել 1997թ. պետհեղաշրջման մեջ մեղադրվող գեներալների գործով
Անկարայի դատարանը վերջնական վճիռ է կայացրել 1997թ. ռազմական հուշագրի, որն ստացավ փետրվարի 28-ի պետական հեղաշրջում անվանումը, գործով 14 նախկին գեներալների դատապարտման մասին։
Նախկին զինվորականները պահանջում էին հետաձգել դատավճռի կատարումը, բայց դատարանը մերժեց նրանց միջնորդությունը, տեղեկացնում է Duvar լրատվական կայքը։
Վերջնական դատավճռի հայտարարումից հետո դատարանը նախկին գեներալներին ձերբակալելու օրդերներ է ուղարկել։
«Արդյունքում՝ 14 պաշտոնաթող գեներալ՝ 80-90 տարեկան, դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ այսօր նրանք բանտարկվել են»,- Թվիթերում գրել է լրագրող Մյույեսեր Յըլդըզը, որը շատ ուշադիր հետեւում էր այդ գործին։
Փետրվարի 28-ի հուշագիրը հայտնի է որպես Թուրքիայի «պոստմոդեռնիստական հեղաշրջում», քանի որ հանգեցրեց այն ժամանակվա ընտրված կառավարության վերջնական անկմանը։
Գեներալներին մեղադրում էին այն բանում, որ նրանք Արեւմտյան աշխատանքային խմբի մի մասն էին, ընդհատակյա կազմակերպություն, որը քաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներին եւ ինտելեկտուալներին պրոֆիլացնում է ըստ կրոական պատկանելության եւ հետամուտ է նրանց ենթադրյալ իսլամիստական կամ հակաաշխարհիկ գործունեությանը։
1997թ. փետրվարի 27-ին զինվորականները Ազգային անվտանգության խորհրդի նիստում հանդես եկան հուշագրով ընդդեմ քաղաքական իսլամի։ Այդ ժամանակ կառավարությունը գլխավորում էր Բարօրություն իսլամիստական կուսակցությունը՝ ներկայիս կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) նախորդը։
Այն ժամանակվա վարչապետ Նեջմեթին Էրբաքանը ստիպված էր հրաժարական տալ, իսկ Սահմանադրական դատարանը փակեց կուսակցությունը սեկուլյարիզմի՝ Թուրքիայի Հանրապետության հիմնարար սկզբունքի դեմ գործունեության համար։
Այն ժամանակ Ստամբուլի քաղաքապետը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։ Նա դատապարտվեց 10 ամսվա բանտարկության բանաստեղծության համար, որը կարդացել էր եւ հեռացվել քաղաքականությունից մի քանի տարով։ Բարօրություն իսլամիստական կուսակցության նախկին շատ անդամներ, այդ թվում նախկին նախագահ Աբդուլա Գյուլը եւ խորհրդարանի նախկին խոսնակ Բյուլենթ Արընչը, միավորվեցին՝ ստեղծելու համար ԱԶԿ-ն 2001թ.։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...