Իրանի պաշտպանության նախարար.Մենք կընդլայնենք հրթիռային կարողությունը
Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին երկուշաբթի օրը նշել է, որ ԻԻՀ կանխարգելող ուժի տարրերից մեկը հրթիռային հզորությունն է: Նա ասել է, որ Իրանն ընդլայնելու է իր հրթիռային կարողությունը: Նա ընդգծել է. «Իրանի դեմ հավանական ոտնձգության դեպքում թշնամին ջախջախիչ ու զղջում պարտադրող պատասխան կստանա»:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը նշել է, որ թշնամիները ցանկանում են հարվածել ԻԻՀ-ին եւ հավելել. «Իրանի հրթիռային կարողությունը ջախջախիչ պատասխան է նրանց, ովքեր ԻԻՀ անապահովության մասին երազանքներ են հյուսում»:
«Տարածաշրջանում անվտանգությունը տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտությամբ չի իրագործվելու»,-ավելացրել է նա՝ անդրադառնալով տարածաշրջանային ճգնաժամերին:
Իրանի պաշտպանության նախարարը նշել է. «Դիմադրության առանցքի հանդեպ ԻԻՀ հովանավորությունը տարածաշրջանում անվտանգության ստեղծման և թշնամիների ընչաքաղցության դիմակայման ուղղությամբ է իրականացվում»:

















































