Մերկելը պահանջել է Թուրքիայի իշխանություններից ազատ արձակել կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Թուրքիայի իշխանություններից ազատ արձակել երկրի տարածքում կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին, հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
Մերկելը նշել է, որ խնդիրը լրջորեն անդրադառնում է թուրք-գերմանական հարաբերությունների վրա:
«Մենք շատ կցանկանայինք լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, սակայն պետք է նայել իրականության աչքերին: Մեր պահանջը շատ պարզ է՝ այդ մարդիկ պետք է ազատ արձակվեն», - ասել է Մերկելը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:

















































