Մերկելը վերջին անգամ Մոսկվա կայցելի Գերմանիայի կանցլերի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը պլանավորում է քաղաքականությունից հեռանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին Բունդեսթագում կայանալիք ընտրություններից հետո:
Սեպտեմբերին Գերմանիայում կընտրեն նոր կանցլերի, որը կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, ով նոր կառավարության կազմ կմտնի ավագ գործընկերոջ իրավունքներով, այսինքն՝ ընտրություններում հավաքելով առավել մեծ թվով ձայները եւ ձեւավորելով ամենախոշոր խմբակցությունը նոր Բունդեսթագում:
Մերկելը դեռ 2018 թվականին հայտարարել էր, որ կանցլերի պաշտոնում այս ժամկետը վերջինը կդառնա իր համար, եւ որ ինքը պաշտոնը կթողնի 2021 թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո:
Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, պլանավորվում է քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ դիտարկել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցեր:
Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ նախագահ Պուտինի հետ խոսակցության կենտրոնական թեմաները կդառնան երկկողմ հարաբերությունները, համավարակի դեմ պայքարը, ինչպես նաեւ Աֆղանստանում ստեղծված իրադրությունը կամ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մերկելի նախորդ այցը Մոսկվա տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը