Բրիտանացի նախարարը դժգոհել է, որ Ռուսաստանն Արեւմուտքի «վճռականությունն» Աֆղանստանում որպես թուլություն է ընկալում
Իրավիճակն Աֆղանստանում ԱՄՆ-ի քսանամյա պատերազմից հետո նշանակում է, որ Արեւմուտքի վճռականությունն այժմ որպես թուլություն է ընկալվում այնպիսի խոշոր հակառակորդների կողմից, ինչպիսին Ռուսաստանն է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, փոխանցում է Reuters-ը:
Պատերազմն Աֆղանստանում մի քանի հարյուր հազար մարդու կյանք եւ տրիլիոնավոր դոլարներ խլեց, սակայն այժմ թալիբները կրկին իշխանության են եկել, եւ Արեւմուտքի առաջատար ուժերը փորձում են դուրս բերել իրենց դիվանագետներին եւ աֆղանցի աշխատակիցներին Քաբուլի օդանավակայանից:
«Ինձ համար ճիշտ չէ, որ մեզ մոտ այժմ մի աշխարհակարգ է, որում մեր հակառակորդների կողմից վճռականությունը` Արեւմուտքի վճռականությունը, որպես թուլություն է ընկալվում»,- ասել է Ուոլեսը BBC հեռուստաալիքին:
«Սա այն է, ինչը մեզ բոլորիս պետք է մտահոգի. եթե Արեւմուտքը վճռականություն չունենա եւ պառակտվի, ապա մեր հակառակորդները` Ռուսաստանի նման, դա հուսադրող կհամարեն»,- ասել է նա:
Մեծ Բրիտանիան վախենում է թալիբների վերադարձից, իսկ արեւմուտքի քաոսային հեռացումից առաջացած վակուումը թույլ կտա «Ալ-Քաիդա»-ի մարտիկներին ամրապնդվել Աֆղանստանում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի վրա հարձակումներից ընդամենը 20 տարի անց:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը