Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
Հայաստան

Ո՞վ է ղեկավարում Փաշինյանի նոր խաղը. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում Արցախյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակին և իրադարձությունների զարգացման հեռանկարներին:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անսպասելի առաջարկ արեց Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով բանակցությունները վերսկսելու վերաբերյալ:

Ռուսաստանի Պետդումայի որոշ ներկայացուցիչներ դա լավատեսությամբ ընդունեցին: ԱՊՀ հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, NEWS.ru-ի հետ զրույցում ասաց.«Կարևոր է բանակցել, սկսել եռակողմ համաձայնագրի բոլոր կետերի իրականացումը (նկատի ունի 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը) և աշխատանքային խմբերի օգնությամբ զբաղվել սահմանազատմամբ, ինչպես դա անում են դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրները»: Կալաշնիկովը վստահ է, որ «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը հսկայական դեր կխաղա «նախաձեռնող» հայ ժողովրդի համար, որը կկարողանա արագ ներթափանցել գործարար միջավայր»:

Իրենց հերթին, Բաքվի որոշ փորձագետներ կարծում են, որ «Փաշինյանը հանդիպում է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից և հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի աշխատանքը՝ տարածաշրջանային հաղորդակցություններն արգելափակելու համար»:

Բայց և՛ առաջին, և՛ երկրորդ դատողությունները պարունակում են իրավիճակի կեղծման տարրեր: Փաստն այն է, որ Փաշինյանն իր առաջարկը ամրագրեց մի շարք կարևոր պայմաններով. հայկական կողմը կոնկրետ առաջարկներ է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից և առաջարկում միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկում`հիշեցնելով, որ ավելի վաղ այս դերում հանդես գալ էր առաջարկվել ՀԱՊԿ-ին կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Եվ միայն երրորդ տեղում էր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի աշխատանքը վերսկսելու հարցը`տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու համար: Եթե այն առաջին տեղում լիներ, ապա Ալիևը, անշուշտ, արագ կարձագանքեր Փաշինյանի քայլին: Բայց նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետի գործողությունները լուրջ ինտրիգի տարրեր են պարունակում: Եկեք նշենք դրա հիմնական բաղադրիչները:

Առաջին՝ Փաշինյանն Ադրբեջանի նախագահի հետ իր անձնական հանդիպման նախապատրաստումը տեղափոխում է Մինսկի խմբի ուսերին: Այսպիսով, վարչապետը ձգտում է ստեղծել երկրորդ բանակցային հարթակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով սահմանվածին զուգահեռ: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ երկրորդ հարթակը, որոշակի հանգամանքներում, կարող է ճնշել առաջինին կամ չեզոքացնել նրա աշխատանքը:

Երկրորդ. Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ԼՂ հակամարտությունը ավարտված չեն համարում և կոչ են անում հակամարտող կողմերին «հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո` հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»: Խոսքն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասին է: Բաքուն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այլևս քննարկման ենթակա չէ, քանի որ այն «Ադրբեջանի մաս է»: Երևանը սրա հետ համաձայն չէ: Միևնույն ժամանակ, Մոսկվան այս խնդրի լուծումը չի համարում գերակա նշանակություն կոնկրետ պայմաններում, ինչը կարող է ճգնաժամային իրավիճակ ստեղծել Մինսկի խմբի ներսում: Բայց Ռուսաստանը տանում են մի իրավիճակի, երբ այն ստիպված է լինելու ընտրություն կատարել, և դժվար է ասել, թե այս անգամ որ կողմն է ընտրելու՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն:

Երրորդ. Ադրբեջանը ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ռազմական առումով շատ ավելի թույլ, և փորձում է օգտագործել իրավիճակը՝ սահմանները բարենպաստ պայմաններով սահմանելու համար, դրանով իսկ լրջորեն բարելավելով իր ռազմավարական դիրքերը առճակատման հաջորդ փուլի դեպքում: Բաքուն բաց է թողել Երևանի նկատմամբ դիվանագիտական «փափուկ» ուժ կիրառելու հնարավորությունը, և այժմ նրան առաջարկվում է վերադառնալ բովանդակային բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որտեղ Ռուսաստանի դերը դեռ որոշված չէ:

Ի վերջո, չորրորդը. Ադրբեջանը դեմ կլինի Մինսկի խմբի դիտորդական առաքելությանը, որի մասին խոսում է Փաշինյանը, քանի որ դա նշանակում է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գործնական ներգրավում այդ գործընթացում:

Իսկ ընդհանուր առմամբ, պատասխանելով այն հարցին, թե որ ուղին կընտրի Հայաստանը՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք, Փաշինյանն ասաց, որ Երևանը «կշարունակի զարգացնել հարաբերությունները բոլոր կողմերի հետ», որ «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է բոլոր ոլորտներում, մասնավորապես ՝ տնտեսության և անվտանգության ոլորտում, իսկ Եվրոպական միության հետ Հայաստանը ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ուստի երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները բոլոր կողմերի հետ»: Այսպիսով, Երևանը շարունակում է առաջ վազել բազմավեկտոր ձիու վրա ՝ հավատալով, որ ինչ-որ մեկը դրա համար կրակից շագանակներ է հանելու: Փաստորեն, նա իր խաղը խաղում է բանակցային գործընթացներում նախաձեռնությունը գրավելու արտաքին ցուցադրական ցանկությամբ: Դժվար թե դա դուր գա Կրեմլին: Հետևաբար, ներկայում Երևանի առաջարկներին որևէ արձագանք չկա:

Մոսկվան տագնապած է, որ անցյալ տարվա նոյեմբերին պաշտոնապես ավարտված պատերազմը դեռ շարունակվում է այլ տեսքով: Ռուսաստանը, որը հանդես է եկել որպես երկու երկրների միջև հրադադարի երաշխավոր, կարող է հայտնվել ծանր վիճակում:

Աղբյուրը՝ tert.am