Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի դեսպաններին լուսանկարի համար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել է Թեհրանում Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի դեսպաններին Ռուսաստանի դեսպանության Թվիթերում հրապարակված լուսանկարի համար, տեղեկացնում է IRNA-ն։
Մեկ օր առաջ Իրանում Ռուսաստանի դեսպանության Թվիթերում հրապարակվել էր լուսանկար, որտեղ Թեհրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Սայմոն Շերքլիֆը նստած է Ռուսաստանի դեսպան Լեւան Ջաղարյանի հետ ռուսական դեսպանության շենքի երկրորդ հարկի սանդղամուտքում։
Իրանի արտաքին գործերի նախարարին լուսանկարը հիշեցրել է Թեհրանի 1943թ. կոնֆերանսը, որտեղ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը եւ Խորհրդային Միության այն ժամանակվա առաջնորդ Իոսիֆ Ստալինը միասին նստել էին լուսանկարվելու համար։
Իրանցիներն այդ կոնֆերանսը դիտարկում են որպես «ագրեսիա եւ իրանական ինքնության եւ ինքնիշխանության նվաստացում»։
«Իրանցի ժողովուրդը ցույց տվեց, այդ թվում եւ ԳՀՀԾ վերաբերյալ բանակցություններում, որ իր ճակատագիրը ԵՐԲԵՔ չի կարող լինել որոշումների առարկա օտարերկրյա դեսպանություններում կամ օտարերկրյա տերություններում»,- գրել է Զարիֆն իր Թվիթերում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը