Հայ մարզիկի կյանքին վտանգ է սպառնում Բելառուսում. ահազանգում են Սամբոյի ֆեդերացիայից
2017 թ. մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզիկներից Կոլյա Կարապետյանը, որը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, երեկոյան՝ հյուրանոցում կտրուկ վատանալով, շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության:
Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր արյան զեղում` գլխի շրջանում: Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվել է նաև երկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը:
Մեր մարզիկը, որն այժմ վերականգնողական փուլում է, պարզվում է` դժվարին իրավիճակում է հայտնվել, ինչի մասին ահազանգում են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից.
«Ճիշտ է «Մինսկի քաղաքային շտապ օգնության» հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կոլյա Կարապետյանի կյանքը հաջողվեց փրկել, բայց նա գտնվում է անգիտակից վիճակում, երկարատև բուժման կարիք ունի և դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան:
Ցավոք, նույն հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, այլապես չեն կարող երկարաձգել Կոլյա Կարապետյանի՝ Բելառուսում մնալու կարգավիճակի միջնորդությունը:

Մինչդեռ մեր երկրների միջև գործում է դեռևս 1997թ. մարտի 27-ին ստորագրված՝ «ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին բուժօգնության ցուցաբերելու մասին Համաձայնագիրը» որի երկրորդ հոդվածում հստակ նշված է, որ նման իրավիճակներում բուժօգնությունը տրամադրվում է անվճար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր է դառնում հիվանդին տեղափոխել երկրից»,- ասվում է ֆեդերացիայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիվանդանոցից Կոլյայի հորը, որը խնամում է որդուն, տեղեկացրել են նաև, որ վճարումների չիրականացման դեպքում, հիվանդին չեն կարող պահել և շարունակել բուժումը:
Նշվում է նաև, որ նման սպառնալիքներ նախկինում էլի են եղել: Խնդրին տեղյակ են թե՛ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, թե՛ Ոստիկանությունում /նա կրտսեր օպեր լիազոր է/, թե՛ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, թե՛ Առողջապահության նախարարությունում, թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, թե՛ Արտաքին գործերի նախարարությունում:
«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, բնական է, ֆինանսական միջոցներ չունի և չի կարող հոգալ հիվանդանոցի ծախսը, պարզապես ժամանակ շահելու համար է նախկինում երաշխավորական գրություն ուղարկել՝ համոզված, որ մեր կառավարությունը լուծում տալու է խնդրին և հայ մարզիկին, որը ներկայացրել է մեր պետությունը պաշտոնական մրցումների ժամանակ, ում մրցելույթների պատվին Եվրոպայի առաջնությունում բարձրացվել է հայոց եռագույնը, իսկ հիմա մեր բոլորի, առաջին հերթին՝ պետության աջակցության կարիքն ունի, չի թողնելու բախտի քմահաճույքին».- գրում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները