Հայտնի է, թե երբ երգչուհի Մաքսիմին դուրս կգրեն հիվանդանոցից
Մաքսիմի համերգային տնօրեն Մարգարիտա Սոկոլովան կարծիք է հայտնել, թե երբ կարող են երգչուհուն դուրս գրել հիվանդանոցից։ Նա երգչուհու վիճակի մասին խոսել է «Пятый канал»-ի հետ զրույցում։
Սոկոլովան ենթադրում է, որ Մաքսիմին դուրս կգրեն «մոտակա շաբաթներին»։ «Կարծում եմ՝ նա հիվանդանոցում երկար չի մնա, բուժումը կշարունակի տանը։ Ոտքի են կանգնացրել, փառք Աստծո, ողջ է, արդեն կախված կլինի նրանից, թե ինչպես կվերանագնվեն օրգանիզմը, թոքերը։ Արգելված է երգել, թռչել։ Նա պետք է ամբողջությամբ բացառի թոքերի ծանրաբեռնումը»,- ասել է երգչուհու համերգային տնօրենը։
Սոկոլովայի խոսքով՝ Մաքսիմն արդեն հիվանդասենյակում է։ «Ինքնուրույն շարժվում է, շնչում, շփվում, երեկ նրան հեռախոս ենք տվել։ Հիմա նա կապի մեջ է։ Իհարկե, դեռ ծանր է նրա համար։ Էներգիան այդքան էլ շատ չէ։ Շնչում է դժվարությամբ, բայց ինքնուրույն»,- նշել է երգչուհու ներկայացուցիչը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը