Այսօր առավոտյան «Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի հատված ծուխը սկսել է ակտիվանալ
Օգոստոսի 28 -ի ժամը 11-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի հատված ծուխը սկսել է ակտիվանալ։
Հայաստանի բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ Համալիրի աշխատակիցները եւ ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն այս պահին տվյալ տարածքում են եւ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Նշվում է, որ Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Մասնավորապես, օգոստոսի 26-ին ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներին եւ ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներին հաջողվել է չեզոքացնել եւ հանգցնել մոտ 50 ծխացող եւ բռնկված հրդեհի օջախ: Աշխատանքներն ընդմիջվել են գիշերվա ուշ ժամին: Հետմարման աշխատանքները շարունակվում են:

















































