Երեւանի որոշ փողոցներում առավելագույն արագություն է սահմանվում 40 կմ/ժամ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Երեւան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան եւ Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում 2017 թվականի օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, կրկին՝ ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-18-ը կսահմանվի 40 կմ/ժ (առանց ժամային սահմանափակման) 60 կմ/ժ-ի փոխարեն:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով:

















































