Էրդողանը և Մակրոնը քննարկել են Թուրքիայում կալանավորված ֆրանսիացի լրագրողի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը անդրադարձել են Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողի հարցին:
Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվական կայքի՝ Ֆրանսիայի նախագահը պահանջել է, որպեսզի ֆրանսիացի լրագրող Լուփ Բուրոն ազատ արձակվի և վերջինիս թույլատրվի վերադառնալ հայրենիք: Ֆրանսիայի նախագահականից հայտնել են, որ երկու նախագահները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները հարցի շուրջ նախարարների մակարդակով:
Նշենք, որ Լուփ Բուրոն կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպությանը սատարելու» մեղադրանքով: Ըստ թուրքական կողմի՝ ֆրանսիացի լրագրողի մոտից հայտնաբերվել են Սիրիայի քրդական կուսակցության (Ժողովրդավարական միություն կուսակցություն-PYD) և դրա ռազմական թևի (Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր-YPG) անդամների հետ արված ռեպորտաժներ ու լուսանկարներ:
Բուրոն լրագրության ֆակուլտետի ուսանող է, սովորում է արաբերեն և լուրեր ու հոդվածներ է հեղինակում «TV5Monde» հեռուստաալիքի ու «ArteJournal» ու «Slate» թերթերի համար:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին