Ունիվերսիադա. Ուշուիստ Կարապետ Թևոսյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել
Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող ամառային 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում ուշուիստ Կարապետ Թևոսյանն (70 կգ) անցել է կիսաեզրափակիչ և առնվազն բրոնզե մեդալ է ապահովել։
Քառորդ եզրափակչում Թևոսյանը հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Սլիպցովին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նրանց մրցավեճի առաջին ռաունդում Բելառուսի ներկայացուցիչը հաշվի մեջ առաջ է եղել՝ 1:0: Սակայն ընդմիջումից հետո Կարապետը բացահայտ առավելություն է ստացել և մրցակիցը ստիպված հրաժարվել է մարտը շարունակելուց:
Այսօր Թևոսյանը կիսաեզրափակչում կմրցի իրանցի Ջաֆար Շիրզադեհի հետ:
Հայաստանի երկրորդ ուշուիստը՝ Հայկ Գասպարյանը (60կգ), դուրս է մնացել մրցանակային տեղի համար պայքարից, այս մասին տեղեկացնում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան:
Ավելի վաղ, ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանին չէր հաջողվել 10 մ անհատական աշտարակացատկ մրցաձևում անցնել եզրափակիչ։ Նա վաստակել էր 342,60 միավոր։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում