Պաշտպանության նախարար. Իսրայելը պատրաստ է հարված հասցնել Իրանին
Իսրայելը պատրաստ է հարված հասցնել Իրանին, հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Գանցը: Ynet-ին տված հարցազրույցում հարցին` արդյո՞ք հրեական պետությունը պատրաստ է հարված հասցնել Թեհրանին, նա պատասխանել է այո` հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը «վտանգ է ներկայացնում երկրի, Մերձավոր Արեւելքի եւ ամբողջ աշխարհի համար»:
«Իրանը միջազգային եւ տարածաշրջանային խնդիր է: Աշխարհը նման մի միջադեպի (վերջին) ականատես եղավ ուրբաթ»,- ասել է Գանցը` նկատի ունենալով Mercer Street նավի հետ կապված միջադեպը, որում Իսրայելը մեղադրում էր Իրանին:
Խոսելով Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի մասին` Գանցն ասել է, որ նա կարող է Իրանին դեպի տարածաշրջանային եւ անվտանգության առավել կոշտ քաղաքականության տանել:
Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է, որ Իսրայելը պետք է շարունակի զարգացնել իր հնարավորությունները բազմաթիվ ճակատներում, քանի որ «սա է ապագան»: «Իրանը ձգտում է բազմակողմանի մարտահրավեր նետել Իսրայելին եւ իր ուժերը կուտակում է Լիբանանում եւ Գազայում, զինյալներ է տեղակայում Սիրիայում եւ Իրաքում եւ աջակցում է իր կողմնակիցներին Եմենում: Իրանը գլոբալ եւ տարածաշրջանային խնդիր է եւ մարտահրավեր Իսրայելին»,- ասել է նա:

Նախօրեին Գանցը հայտարարել է, որ Իրանը «խախտել է ԳՀՀ-ի բոլոր ուղեցույցները եւ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ զենքի ձեռքբերումից ընդամենը 10 շաբաթ է մնացել»: «Եկել է գործողությունների ժամանակը. խոսքերը բավարար չեն: Եկել է դիվանագիտական, տնտեսական եւ նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակը, հակառակ դեպքում հարձակումները կշարունակվեն»,- ասել է նա:

«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը