Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

SPRING PR-ը՝ Միջազգային PR ասոցիացիայի IPRA GWA 2021-ի հաղթող

Հայաստանյան SPRING PR-ընկերությունը PR ոլորտի ամենախոշոր մրցանակաբաշխության՝ Միջազգային PR ասոցիացիայի «IPRA Golden World Awards- 2021»-ի հաղթող է։

IPRA Golden World Awards մրցանակաբաշխությունը PR աշխարհի ամենակարևոր, ազդեցիկ և հեղինակավոր ամենամյա իրադարձությունն է, այն PR ոլորտի «Օսկար» է համարվում։

SPRING PR-ը IPRA Golden World Awards-ում հաղթող ճանաչված առաջին հայկական ընկերությունն է։

SPRING PR-ընկերության համահիմնադիր և միջազգային նախագծերի տնօրեն Տաթևիկ Սիմոնյանը նշում է.

«Որպես հաղորդակցությունների ոլորտի ընկերություն՝ SPRING PR-ը միշտ առաջնորդվել է միջազգային ընդունված չափանիշներով և գրագետ ու էթիկական հաղորդակցությունններ վարելու սկզբունքներով։ Մեզ համար շատ կարևոր էր միջազգային հանրույթին Հայաստանը ներկայացնել հենց այս արշավով, ցույց տալ մեր խոհարարարական հարուստ մշակույթը, փորձը, և մեր երկիրը դիրքավորել որպես զբոսաշրջային ցանկալի ու պահանջված ուղղություն»։

Մրցանակաբաշխությանը SPRING PR-ը ներկայացել էր «Համերի ճանապարհ» մշակութային PR-արշավով, որը հաղթող է ճանաչվել Ճանապարհորդություն և զբոսաշրջություն (Travel and tourism) անվանակարգում:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ մի քանի փուլով իրականացված «Համերի ճանապարհ» արշավի նպատակն էր հանրահռչակել հայկական խոհանոցը, հայկական խոհարարական ավանդույթների և հյուրընկալության սկզբունքները, խթանել Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության ներուժի զարգացումը և բարձրացնել զբոսաշրջիկների ու տեղի բնակիչների շրջանում ազգային խոհանոցի ճանաչելիությունը։

«Համերի ճանապարհ» արշավը ներառում էր մի շարք նախագծեր՝ «Համերի ճանապարհ» ֆիլմը, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների մասնակցությամբ իրականացված մեդիա տուրերը Հայաստան, ինչպես նաև «GASTRO COUTURE»-ը՝ հայկական ավանդական խոհանոցի, մեր երկրի հյուրընկալության ավանդույթների կոնցեպտուալ հիմքով ստեղծված նորաձևության բացառիկ ցուցադրությունը։

«GASTRO COUTURE» -ը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իրականացրել է «Հարմոնի Երևան» նորաձևության տան հետ համատեղ: Ստեղծարար էսթետիկայի երկու աշխարհների՝ խոհանոցի և նորաձևության յուրօրինակ համադրության արդյունքում է ծնվել այս նախագիծը, որի ոգեշնչման աղբյուրը ազգային խոհանոցն ու մշակույթն են:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշում է.

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաքելությունն է հայկական խոհանոցի և խոհարարական արվեստի ճանաչելիության բարձրացումն ամբողջ աշխարհում։ SPRING PR-ընկերության հետ մեր՝ տարիների համագործակցության ընթացքում իրականացված յուրաքանչյուր նախագծի հիմքում հենց այդ նպատակն է եղել, միասին կյանքի կոչած մեր բոլոր համարձակ գաղափարներն ու ծրագրերը, միանշանակ, իրենց դրական ազդեցությունն են ունեցել Հայաստանում գաստրոտուրիզմի, զբոսաշրջության զարգացման, հայկական ավանդույթների պահպանման և տարածման գործում։ Հպարտ եմ, որ մեր գործընկեր SPRING PR-ը կարողացել է Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնել ըստ արժանվույն, և երկարատև ու հետևողական աշխատանք պահանջող այս արշավով ցույց տալ մեր երկրի մշակույթի ողջ գրավչությունը»։

Միջազգային PR ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեպարդը, բարձր գնահատելով SPRING PR-ընկերության «Համերի ճանապարհ» արշավը, ասաց.

«Ճանապարհորդություն և տուրիզմ անվանակարգում այս տարի հաղթող ճանաչվեց SPRING PR-ընկերության «Համերի ճանապարհ» արշավը։ Այս արշավն օգնեց հայկական ավանդական խոհանոցի մասին տեղեկությունները կիսել գաստրոնոմիկ նոր «փորձառությունների քաղց» զգացող աշխարհի հետ»»։

IPRA Golden World Awards-ին մրցանակները շնորհվում են տարբեր անվանակարգերում՝ զբոսաշրջության, հաղորդակցությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, առողջապահության եւ այլ ոլորտներում իրականացված հաջողված հաղորդակցային արշավների համար։

Նշենք, որ 2019 թվականին SPRING PR-ի 10-ամյակի առիթով Ընկերության նախաձեռնությամբ Միջազգային PR ասոցիացիայի IPRA Golden World Awards 2019 մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքն անցկացվեցին Երևանում։ Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան էին ժամանել շուրջ 120 փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների բարձր օղակի ղեկավարներ, հաղորդակցությունների մասնագետներ 50-ից ավելի երկրներից։

IPRA Golden World Awards 2019-ին մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ Global Host Award (Միջազգային հյուրընկալող) մրցանակը շնորհվեց SPRING PR-ընկերությանը՝ նման խոշոր միջոցառումը միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու և նոր նշաձող սահմանելու համար։