Մխիթարյան. Հուսով եմ` հաջորդ խաղերում ավելի շատ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ կդառնամ (Տեսանյութ)
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում կիսվել է տպավորություններով:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ. ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում սա հայ ֆուտբոլիստի արդեն 5-րդ գոլային փոխանցումն էր.
«Այո.. ևս մեկ գոլային փոխանցում: Շատ գոհ և ոգևորված եմ: Շնորհակալություն եմ հայտնում թիմակիցներիս:
Կփորձեմ նույն կերպ շարունակել, և հույս ունեմ հաջորդ խաղերում ավելի շատ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ կդառնամ:
Առաջին խաղը չէ, որ մարզչի կատարած փոխարինումները տալիս են իրենց արդյունքը: Նկատի ունեմ` նույնիսկ նախորդ տարի հենց առաջին խաղում փոխարինման մտած խաղացողները շատ լավ էին իրենց դրսևորում, գոլեր էին խփում և գոլային փոխանցումներ կատարում: Այնպես, որ մենք շատ ուրախ ենք, որ փոխարինման մտած ֆուտբոլիստները կարողացան օգնել թիմին հաղթել և գոլեր խփեցին»,- ասել է Մխիթարյանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում