Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել
Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում ռազմական գործողություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում սպանվել է «Թալիբան» արմատական շարժման առնվազն 50 զինյալ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը» ՝ հղում անելով Աֆղանստանի ազգային բանակի 215 -րդ կորպուսի մամուլի ծառայությանը:
«Պաշտպանության և անվտանգության ուժերը շարունակում են Լաշքարգախի տարբեր հատվածներում հակառակորդի մաքրման և հարձակումներին արձագանքման գործողությունները: Գործողության և օդային հարվածի արդյունքում 51 ահաբեկիչ, այդ թվում՝ նրանց երկու հրամանատարներն սպանվել են, ևս 49-ը վիրավորվել են»,- ասվում է հայտարարության մեջ:
Աֆղանստանում մարտեր են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը