Իլիչիչը կարող է հեռանալ Ատալանտայից
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին չի թաքցրել այն փաստը, որ կիսապաշտպան Յոսիպ Իլիչիը ցանկանում է հեռանալ թիմից:
«Նախորդ մրցաշրջանի վերջում Իլիչիչը ցանկություն հայտնեց նոր բան փորձել: Նա անսովոր կերպով է պատրաստվում մրցաշրջանին: Առաջին անգամ եմ տեսնում, որ նա մի քանի կիլոգրամ քաշ է հավաքել, նա լիովին առողջ է եւ ոչ մի մարզում բաց չի թողել:
Այո, նա այդքան շատ է պատրաստվում, քանի որ ցանկանում է գտնել մի թիմ, որն իրեն հնարավորություն կտա հասնել ավելի նշանակալից հաջողությունների: Ես հարգանքով էի վերաբերվում նրա ցանկություններին, իսկ այժմ նա շատ լավ է մարզվում: Առջևում դեռ մեկ ամիս կա, և չգիտեմ, թե ինչ կլինի հետո: Բայց Իլիչիչը հիանալի է պատրաստվում»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Calciomercato- ն:
Անցած մրցաշրջանում Իլիչիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը