Գերմանիայում կանցկացվի համակենտրոնացման ճամբարի 100-ամյա պահակի դատավարությունը
Նացիստական Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի նախկին անվտանգության աշխատակիցը, որտեղ մահացել է մոտ 20 000 մարդ, դատարանի առաջ կկանգնի 100 տարեկանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Welt պարբերականին:
Պարբերականի տվյալներով՝ դատավարությունը կսկսվի այս տարվա հոկտեմբերին: Տղամարդը որպես համակենտրոնացման ճամբարի պահակ ծառայել է 1942-1945 թվականներին: Ինչպես հայտնել է դատարանի նախագահ Ֆրանկ Սթարկը, ամբաստանյալը դատավարությանը մասնակցելու է օրական 2-2,5 ժամ: Հրապարակման մեջ չի նշվում պահակի անունը և հստակ մեղադրանքները:
Զաքսենհաուզենը գտնվում է Բեռլինից հյուսիս: Բոլոր ժամանակներում համակենտրոնացման ճամբարում պահվել է մոտ 200 000 մարդ:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը