Պայթյուն Ադրբեջանի զինամթերքի պահեստում
Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրում N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ արտակարգ դեպքի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, սակայն բժշկական ծառայությունները չեն կարողանում նրանց մոտենալ:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վնասվել է մի քանի տուն: Հաղորդվում է նաև, որ փակվել է «Բաքու-Ռուսաստանի սահման» ավտոճանապարհը:
Ականատեսները հայտնում են, որ մոտակա տարածքներից տարհանում են մարդկանց:

















































