Վրաստանում վթարի է ենթարկվել Բորժոմիում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ուղղաթիռը (տեսանյութ)
Վրաստանում վթարի է ենթարկվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ուղղաթիռներից մեկը: Ուղղաթիռն ընկել է ջրի մեջ: Ուղղաթիռի անձնակազմը չի տուժել, հաղորդում է Грузия Online-ը:
Դեպքը տեղի է ունեցել Բորժոմիի կիրճում, երբ ուղղաթիռը ջրի պաշար հավաքելու նպատակով իջել է այնտեղ գտնվող ջրամբարը:
Նշվում է, որ դա Վրաստանի սահմանապահ ծառայության միակ ուղղաթիռն էր, որն օգտագործվում էր անտառային հրդեհի մարման համար:
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Բորժոիմում բռնկված և գրեթե մեկ շաբաթ շարունակված հրդեհն այս պահին մարված է:
Հրդեհը բռկվել էր օգոստոսի 20-ին, սկզբում այն հաջողվել էր մարել, սակայն ավելի ուշ կրակի օջախները նորից տարածվել էին՝ սաստիկ քամու պատճառով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին