Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը լքեց պայքարը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հունահռոմեականների մրցաշարի 60 կգ քաշային կարգում 25-ամյա Մելիքյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ հաղթանակով (5:5), իսկ երկրորդ գոտեմարտում 4:8 հաշվով պարտվել էր 2018թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 և 2020 թթ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովին: Ուկրաինացի ըմբիշին չհաջողվեց նվաճել եզրափակիչի ուղեգիր, ինչի պատճառով 2019թ. մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Կիսաեզրափակիչում Լենուր Տիմուրովը 1:5 հաշվով պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային: Եզրափակիչում ճապոնացի ըմբիշի մրցակիցը կլինի կուբացի Սանչես Օրտիզը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Չալյանն ու Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 2-ին, իսկ Ասլանյանը՝ օգոստոսի 3-ին:

Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ: Այդ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի կամ կուբացի Ռոսիլիո Քինդի, կամ ֆինն Արվի Սավոլայնենի հետ:

Արթուր Ալեքսանյանն ու Ուզուր Ջուզուպբեկովն այս տարվա հունվարին հանդիպել են Կիևի մրցաշարում:

Արթուր Ալեքսանյանի գլխավոր մրցակիցներից ռուս Մուսա Եվլոևը հայտնվել է մյուս հատվածում: Նրանք կարող են հանդիպել միայն մեդալային գոտեմարտում:

Կարապետ Չալյանի (77 կգ) առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովը: Քառորդ եզրափակիչում այդ զույգի հաղթողը կմրցի Ալեքսանդր Չեխիրկին (Ռուսաստան) – Լամջեդ Մաաֆիի (Թունիս) գոտեմարտի հաղթողի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Արմեն Մելիքյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 60 կգ քաշային կարգ

Ծնվել է 1996 թվականի փետրվարի 7-ին Էջմիածնում։

Անձնական մարզիչներն են Ամիրբեկ Պողոսյանը, Ալիկ Հովհաննիսյանը եւ Արմեն Մելիքյանը։

2013 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2015, 2016 թվականների երիտասարդների Հայաստանի մրցանակակիր:

2017 թվականի սկզբին հեռացել է մեծ սպորտից եւ միառժամանակ մեկնել արտագնա աշխատանքի: 2017 թվականի ավարտին վերադարձել է Հայաստան, մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնութանն ու դարձել չեմպիոն 60 կգ քաշային կարգում:

2018 թվականից մեծահասակների Հայաստանի հավաքականի անդամ է: 2019 թվականին Հունգարիայիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

2021 թվականի մայիսի 8-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված վարկանիշային մրցաշարում դարձել է չեմպիոն՝ նվաճելով նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր 60 կգ քաշային կարգում:

Ամուսնացած է, ունի որդի: