Երևանում կանցկացվեն Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումներ
Երևանում հուլիսի 29-ին կկայանան ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպումներ, որոնց մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ղազախստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց ակումբների մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Երևանում:
Հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան) - «Ստյաուա» (Ռումինիա) պատասխան հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը:
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի «Դինամո Բրեստ» (Բելառուս) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը:
Երկու հանդիպումներն էլ կանցկացվեն առանց հանդիսականների: Մեդիայի ներկայացուցիչները ևս չեն կարողանա ներկա լինել հանդիպմանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը