Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն
Հայազգի մարմնամարզիկը ծանրագույն վնասվածքից հետո նույնիսկ հստակ չէր կարողանում քայլել։ Բայց կամային ֆանտաստիկ որակների շնորհիվ Արթուրը անհնարինը դարձրեց ակնհայտ։
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը Տոկիոյի խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն։
Մարմնամարզության տղամարդկանց թիմային պայքարը շատ լարված ու դիտարժան էր։ Մինչև վերջին մարզիկի ելույթը հայտնի չէր, թե որ թիմը` Ճապոնիան, թե Ռուսաստանի հավաքականն են դառնալու չեմպիոն։ Ու երբ իր գործողություններն ազատ վարժությունում ավարտեց Նիկիտա Նագորնին բոլորի հայացքները սևեռեցին դեպի մրցավարները։ Լուսատախտակի վրա ցուցադրված բալերը Ռուսաստանի հավաքականին ապահովեցին 1.3 տասնորդական առավելություն ճապոնացիների նկատմամբ, և օլիմպիական ոսկե մեդալ։
Հատկապես պետք է ընդգծել Արթուր Դալալոյանի ելույթները։ Հայազգի մարմնամարզիկը ծանրագույն վնասվածքից հետո նույնիսկ հստակ չէր կարողանում քայլել, երբեմն կաղում էր։ Բայց կամային ֆանտաստիկ որակների շնորհիվ, Արթուրը անհնարինը դարձրեց ակնհայտ. նա իր հրաշալի թիմի հետ հուզվեց և արտասվեց ոսկե հաղթանակից հետո։
Դալալոյանը խոստովանում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում հաղթելուց ստացած հույզերը չեզոքացնում են իր ունեցած ողջ ցավը: Այս մասին մարզիկը հայտնել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հաղթանակի զգացումը մոռացնում է այն ցավը, որը ես զգացել եմ, այդ պատճառով ինձ հիանալի եմ զգում։ Սկզբում մենք մեզ ավելի վստահ էինք, հանգիստ մեկնարկեցինք, բայց վերջում արդեն նյարդային վիճակ էր», - ասել է Դալալոյանը։
Մարմնամարզության Ռուսաստանի տղամարդկանց քառյակը` Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինն օլիմպիադայի թիմային մրցաշարում հաղթել են 262,500 միավորով և Տոկիոյում նվաճել օլիմպիական խաղերի չեմպիոն կոչումը։


















































Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի մենամարտի տեսանյութը
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է
Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Տոկիո-2020. Գերմանացի ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում
Թրամփը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցնեն ազատ եւ արդար
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը