Իբրահիմովիչի աշխատավարձը կրճատվել է 65 տոկոսով
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկ տարվա պայմանագիր կնքած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի աշխատավարձը նախորդ մրցաշրջանի համեմատ կրճատվել է գրեթե 65 տոկոսով: Անցած ամռանը կնքած պայմանագրով նա ստանում էր շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ: Այս մրցաշրջանում նա ստիպված կլինի բավարարվել շաբաթական 125 հազար ֆունտ ստերլինգով:
Առայժմ հայտնի չէ, թե ծնկահոդի վնասվածքից եւ վիրահատությունից հետո 35-ամյա ֆուտբոլիստը երբ լիարժեք պատրաստ կլինի օգնել անգլիական թիմին: «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Իբրահիմովիչը կարեւոր դեր կունան մրցաշրջանի երկրորդ հատվածում:
Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը 46 խաղում խփել էր 28 գոլ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում