Յուրի Դուդը դատարանի առաջ է կանգնել Մորգենշտերնի եւ Իվանգայի մասնակցությամբ թողարկումների պատճառով
Եկատերինա Միզուլինան դիմել է Ռուսաստանի ներքին գործերի նախարության թմրանյութերի շրջանառության վերահսկման գլխավոր վարչություն, որպեզի այն ստուգի սկանդալային հարցազրույցները։ Անվտանգ համացացնի լիգայի տնօրենը կարծում է, որ լրագրողն արգելված միջոցների մասին տեղեկատվություն է փոխանցում դրական մատուցմամբ, ինչը կարող է վատ անդրադառնալ դեռահասների վրա, որոնք նրա հիմնական լսարանն են։ Արդյունքում 34-ամյա Յուրի Դուդի դեմ գործ է հարուցվել թմրանյութերի քարոզչության վերաբերյալ։
Այսօր Մոսկվայի Զյուզինսկի դատարանը կորոշի՝ արդյոք լրագրողը վարչական պատասխանատվության կենթարկվի, թե ոչ։ Ասում են՝ «вДудь» նախագծի աստղին խոշոր տուգանք է սպառնում՝ մեկուկես միլիոն ռուբլի։ Յուրին անձամբ է ներկայացել նիստին, սակայն հրաժարվել է գործընկերներին հարցազրույց տալ։
Ի դեպ, անվտանգ համցանցի լիգայի ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ունեն նաեւ Մորգենշտերնի մասնակցությամբ թողարկման վերաբերյալ։ Ռեփերը Դուդին հարցազրույց է տվել նախորդ տարվա աշնանը՝ մանրամասն պատմելով կործանարար հակման մասին։ Երաժիշտը հայտարարել էր, որ թմրանյութերն իրեն օգնել են որոշակի հոգեւոր զարգացում ունենալ։ Սակայն հավելել էր, որ կախվածության պատճառով կարող էր զրկվել կյանքից։
«Ես զգացի, թե ինչպես է դա սպանում ինձ։ Վերջերս ես առաջին գերդոզազվորումն ունեցա։ Մոտ երկու-երեք ամիս առաջ, երբ մոնտաժում էի «Cadillac» տեսահոլովակը։ Նախ ինձ կաթիլային միացրին։ Բժիշկը կատարեց բոլոր չափումներն ու ասաց․ «Սիրտդ հիմա, հավանաբար, կանգ կառնի»։ Անոթազարկի հաճախականությունը մեկ 170 էր, մեկ՝ 140, ճնշումս՝ 220, իսկ նորման 120 է»,- ասել է «Cadillac» հիթի կատարողը։
Յուրի Դուդն իր շոուում միշտ նախազգուշացում է հրապարակում թմրանյութերի վնասի մասին։ Այդ հաղորդագրությունը հայտնվել է նաեւ Իվանգայի հետ հարցազրույցի ընթացքում։ Լրագրողը նույնիսկ ստիպված է եղել հեռացնել բլոգերի որոշ արտահայտություններ արգելված նյութերի մասին վարչական պատասխանատվությունից խուսափելու համար։ Սակայն YouTube-ի նախկին աստղի հետ զրույցն, ամեն դեպքում, հետաքրքրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը