Մակրոնը ժամանել է Տոկիո. Նա միակ նախագահն է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ հուլիսի 23-ին՝ Երեւանի ժամակակով 15:00-ին, կմեկնարկի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Մակրոնը միակ համաշխարհային առաջնորդն է, որը կմասնակցի Տոկիո-2020-ի բացման արարողությանը, փոխանցում է L'Équipe-ը:
Մակրոնը հանդիպել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի հետ և ընդգծել, որ Փարիզը պատրաստվում է հաջորդ Օլիմպիական խաղերն ընդունելուն:
Հիշեցնենք, որ Լոնդոն-2020 Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը մասնակցել էին 80 համաշխարհային առաջնորդներ, իսկ Ռիո-2016-ում՝ 40:
Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում նախատեսված միջոցառումը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով կանցկացվի առանց հանդիսականների: Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ), իսկ տրիբունաներում ներկա կլինեն միայն պաշտոնական անձինք ու լրագրողները: Մասնակից երկրների պատվիրակությունների շքերթ, որպես այդպիսին, չի լինի: Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի որոշմամբ, շքերթի դուրս կգան միայն յուրաքանչյուր երկրից երկուական ներկայացուցիչներ՝ դրոշակակիրները: Շքերթին կմասնակցեն 206 պատվիրակություններ:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որոկավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները...