Երկու ծրար. ինչպես «բռնվեց» Իջևանի ոստիկանապետի տեղակալը. Տեսանյութ
Yerkir.am-ի ձեռքի տակ է հայտնվել ԿԸՀ-ի տեսախցիկների նկարահանած տեսագրությունը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Իջևանի ոստիկանության պետի կադրերի գծով տեղակալ, փոխգնդապետ Նարինե Ղալումյանը քվեախցիկից մուտք ու ելք անում,պատասխանում ինչ-որ զանգերի, այնուհետև քվեախցիկից դուրս գալիս միանգամից երկու ծրարով և ցանկանում մոտենալ քվեատուփին:
Yerkir.am-ի թղթակիցը ընտրությունների օրը Իջևանի նշված տեղամասից հայտնել էր, որ փոխգնդապետի հանցագործության դեպքը բացահայտել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների վստահված անձինք: Երկրորդ ծրարում, որը փոխգնդապետը «բռնվելուց» հետո անմեղ կերպարանք ընդունելով վերադարձրեց քվեախցիկ, քվեարկված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Իջևանի թիվ 38/21 ընտրատեղամասում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել