Առաջին մարզիկը, որը կորոնավիրուսի պատճառով բաց կթողնի Տոկիո-2020-ը
Թաեքվոնդոյի կանանց Չիլիի հավաքականի անդամ Ֆերնանդա Ագիրեն կորոնավիրուսի պատճառով բաց կթողնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, hաղորդում է երկրի Օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
21-ամյա մարզուհին հանձնել է կորոնավիրուսի 2 թեստեր, որոնք դրական են եղել: Հիվանդությունը նրա մոտ անցնում է առանց սիմպտոմների: Ֆերնանդա Ագիրեն առաջին մարզիկն է, որը կորոնավիրուսի պատճառով բաց կթողնի Տոկիո-2020-ը:
Հուլիսի 1-ից մինչև օրս Տոկիո-2020-ում կորոնավիրուսի վարակման 79 դեպք է գրանցվել պատվիրակության անդամների շրջանում: Վարակվածներից հինգը եղել են Օլիմպիական ավանում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակման տեմպի աճի հետեւանքով Տոկիոյում հուլիսի 12-ից օգոստոսի 8-ը արտակարգ դրության ռեժիմ է։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը