Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Ի՞նչ է հայտնի ռուսական նոր Checkmate կործանիչի մասին

Միջազգային ավիացիոն-տիեզերական սալոնի գլխավոր իրադարձությունը դարձել է նոր թեթեւ տակտիկական ինքնաթիռի պրեմիերան: Այն ստացել է Checkmate անվանումը («շախ եւ մատ»):

Ստեղծողների խոսքով՝ դրա նմանատիպը չկա Ռուսաստանում:

«Այն ներառում է իր մեջ նորարարական լուծումներ եւ տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտի միջոցներով օդաչուի աշխատանքի աջակցություն: Կործանիչն ունի բարձր թռիչքատեխնիկական բնութագրեր: Նախագծի վրա աշխատանքներում լայնորեն կիրառվել են բարձրհամակարգչային տեխնոլոգիաներ»,-հայտնել են «Ռոստեխ» պետական կորպորացիայում:

«Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը, ով «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ միասին ներկայացրել է նորույթը, նշել է, որ ինքնաթիռը դարձել է նոր սերնդի բազմաֆունկցիոնալ հարթակ:

Checkmate-ն արդեն ունի պատվիրատու, ում անունը չի նշվում:

Ակնկալվում է, որ այլ երկրներում պահանջարկը կկազմի մի քանի հարյուրավոր օրինակ: «Ինքնաթիռը, առաջին հերթին, նախատեսված է Աֆրիկայի երկրների, Հնդկաստանի եւ Վիետնամի համար: Պահանջարկը բավական բարձր է»,-ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:

Նոր կործանիչը կհայտնվի նաեւ ռուսական բանակում:

Կործանիչի համար հարմար կլինի այն նույն զենքը, որն այժմ մշակվում է արդեն ռուսական բանակում առկա 5-րդ սերնդի Սու-57 բազմաֆունկցիոնալ կործանիչի համար:

«Աշխարհում դրա նմանը գոյություն ունի: Դա եւ՛ F-35-ն, եւ՛ Gripen-ը, եւ՛ Rafale-ը: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել ավելի էժան ու արդյունավետ ինքնաթիռ մատակարարել՝ 25-30 մլն դոլար, նրանց մոտ 60-90 մլն դոլար է: Նոր թեթեւ կործանիչի արագությունը կազմում է ժամում 1,9 հազար կմ, հեռավորությունը՝ մոտ 3 հազար կմ:

Մեր մեքենան տարբերվում է նրանով, որ ունի ավելի քան 7 տոննա բեռ բարձրացնելու հնարավորություն»,-պարզաբանել է Չեմեզովը:

Պրեմիերայից տվյալների համաձայն՝ դրա արագությունը կազմում է 1,8-2 Մախ, իսկ զանգվածը՝ 7400 կգ:

«Ավելի շատ արագություն, ավելի շատ հեռավորություն, մեծ բեռնատարողություն, նոր որակներ: Այն ունի եզակի աերոդինամիկ սխեմա եւ նման չէ որեւէ ինքնաթիռի»,-ասել է Checkmate-ի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ Ալեքսեյ Բուլատովը:

Հեռանկարում նորույթը պետք է ստանա նաեւ անօդաչու տարբերակ:

«Ենթադրվում է զարգացնել մի քանի տարբերակ, ներառյալ՝ անօդաչու եւ ծովային տարբերակներ: Նավային, անօդաչու, երկտեղանի»,-ասել է «Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի» տնօրոն Յուրի Սլյուսարը:

Ըստ ծրագրերի՝ այն առաջին թռիչքը կիրականացնի 2023 թվականին: