Քլոե Քարդաշյանին ու Տրիստան Թոմփսոնին բաժանումից հետո նկատել են միասին
Բաժանումից հետո Քլոե Քարդաշյանին ու Տրիստան Թոմփսոնին առաջին անգամ նկատել են դստեր՝ Թրուի հետ։ Նախկին սիրահարներին լուսանկարել են, երբ նրանք դստերը դիմավորել են Լոս Անեջելսում պարային դասից հետո։
Սա տեղի է ունեցել մեկ ամիս անց, երբ հաղորդվում էր, որ Քլոեն ու Տրիստանը բաժանվել են նոր դավաճանություններից հետո, որոնք Տրիստանը հերքում էր։ Երբ Քլոեն հայտնեց, որ ինքն ու Տրիստանը շատ մտերիմ են, աղբյուրները պնդում էին, որ Տրիստանի դեմ դավաճանությունների մի քանի մեղադրանք է հնչել։ Թոմփսոնն իրեն «շփոթված, լքված եւ վշատցած էր զգում», հայտնել է HL-ի աղբյուրը։
«Քլոեն ազնիվ է եղել իրենց հարաբերությունների կարգավիճակի առնչությամբ։ Նա թաքցնելու ոչինչ չուներ։ Նրանք հիանալի լեզու են գտնում եւ պարզապես կենտրոնացած են դստեր համատեղ դաստիարակության վրա։ Դա ամենն է, ինչի մասին մտածում է Քլոեն, եւ նրան չեն հետաքրքրում իրենց միջեւ վեճերն ու դրամաները»,- հավելել է ինսայդերը։
«People» ամսագրի աղբյուրը հայտարարել է, որ Քլոեն նախկինի նման «հավատարիմ» է Տրիստանին, բայց նաեւ «միայնակ է եւ թվում է՝ այդ հարցում ամեն ինչ կարգին է»․ «Նրանք միասին ժամանակ են անցկացնում որպես ընտանիք։ Չնայած նրան, որ նա Քարդաշյանին շատ է հիասթափեցրել, նա դեռ նվիրված է Տրիստանին։ Տրրիստանը նրա համար միշտ յուրահատուկ կլինի։ Շատ հնարավոր է, որ ի վերջո նրանք վերամիավորվեն»։
Ի դեպ, Քլոե Քարդաշյանը եւ Տրիստան Թոմփսոնը բաժանվել են 2019թ․-ի փետրվարին։ Այդ ժամանակ հայտնի է դարձել, որ աստղի ընկերն ու դստեր հայրը դավաճանել է նրան Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։ Սակայն նախորդ տարվա ամռանը հայտնի է դարձել, որ Քլոեն եւ Տրիստանը կրկին միասին են, իսկ վերջերս աստղերը պատմել են երկրորդ երեխա ունենալու ծրագրերի մասին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը