Տոկիո-2020. Ճապոնիայում հայտնաբերել են փախուստի դիմած աֆրիկացի մարզիկին
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո ժամանած և փախուստի դիմած ուգանդացի ծանրորդ Ջուլիուս Սեկիտոլեկոյին հայտնաբերել են Միե պրեֆեկտությունում, հաղորդում է Kyodo-ն:
Օլիմպիական թիմի կազմում Տոկիո ժամանելուց հետո 20-ամյա մարզիկը նամակ էր թողել իր սենյակում ու անհետացել: Նամակում նա հայտնել էր, որ ծանր կյանքի պատճառով չի ցանկանում վերադառնալ Ուգանդա: Սեկիտոլեկոն խնդրել էր, որ իր իրերը փոխանցեն հայրենիքում գտնվող կնոջը:
Օլիմպիական ավանում մարզիկի բացակայությունը նկատել էին այն ժամանակ, երբ եղել էր կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա արագընթաց գնացքի տոմս է գնել Ճապոնիայում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը