Ռաֆայել Վարանը մերժել է «Ռեալի» առաջարկները եւ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը մերժել է Արքայական ակումբի առաջարկները նոր պայմանագրի վերաբերյալ։ 28–ամյա ֆուտբոլիստը համաձայնության է հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հաղորդում է AS-ը։
Սպասվում է, որ արդեն այս շաբաթ տեղի կունենա Վարանի տեղափոխությունը նորվեգացի Ուլե–Գունար Սուլշերի գլխավորած թիմ։ Նա կկնքի հինգ տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձ։
Վարանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը