Թուրքիան բողոքել է Հունաստանից ՄԱԿ-ում
Թուրքիան Հունաստանի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ-ին՝ Աթենքին մեղադրելով Էգեյան ծովի արեւելյան հատվածում կղզիների ռազմականացման անընդունելիության մասին համաձայնագրերի խախտման մեջ, հաղորդում է Anadolu-ն:
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:
«Եվս մեկ անգամ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Աթենքը չի կատարել Էգեյան եւ Միջերկրական ծովերի կղզիներում զենքի տեղակայման արգելքի մասին համաձայնագրերից բխող պարտավորությունները,- ասված է փաստաթղթում:- Կղզիների ռազմականացման արգելքը սահմանված է 1923 թվականի Լոզանի հաշտության պայմանագրով եւ 1947 թվականի Փարիզի հաշտության պայմանագրով: Հունական կողմի գործողություններն իրական եւ լուրջ սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար»,- ասվում է նամակում:
Մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ ցանկացած «լարվածության սրում հունական կողմի կողմից միջազգային պայմանագրերի պայմանների խախտման պատճառով կազդի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վրա»:
«Անկարան բազմիցս հայտնել է Հունաստանի կղզիներում դիվանագիտական ուղիներով խախտումների մասին: Եթե Աթենքը չվերադառնա իր պարտավորություններին, ապա կկորցնի վերոհիշյալ փաստաթղթերի հիման վրա այլ պահանջներ առաջադրելու իրավունքը, այդ թվում՝ ինքնիշխան ծովային իրավասությունը որոշելու իրավունքը»,- գրում է Սինիրլիօղլուն:
Հիմնվելով բարիդրացիական հարաբերությունների եւ համագործակցության սկզբունքի վրա՝ Անկարան Հունաստանին կոչ է անում վերականգնել ապառազմականացված կղզիների կարգավիճակը, ասվում է նամակում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը