«Ես ասացի՝ ոչ». Օլգա Կուրիլենկոն եւս դարձել է Հարվի Վայնշտեյնի ոտնձգությունների զոհը
Ուկրաինացի դերասանուհի Օլգա Կուրիլենկոն խաղացել է հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում։ Նա նկարահանվել է ամերիկյան «Հիթմեն», «Մաքս Փեյն», «Գթասրտության քվանտ», «Ցենտուրիոն», «Յոթ խելագար», «Օբլիվիոն» ֆիլմերում, դեր ստացել Marvel-ի «Սեւ այրին» ֆիլմում։ Պարզվում է՝ դերասանուհին եւս դարձել է սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի ոտնձգությունների զոհը։
Կուրիլենկոն խոստովանել է, որ պրոդյուսերը փորձել է իրեն սեռական հարաբերության հարկադրել, սակայն ինքը չափազանց զգույշ է եկել եւ հաստատուն ասել է՝ ոչ։ Հայտնիները մի քանի արտահայտություն են փոխանակել եւ գնացել իրենց իրենց ճանապարհով։
«Նա փորձել է ինչ-որ բան անել, բայց ես զգույշ էի։ Ես նրան ասացի՝ ոչ, ինչից հետո նա փորձեց գրկել ինձ, բայց ես հրեցի նրան ու դուրս եկա այնտեղից։ Դա ինձ չի անհանգստացրել, քանի որ ես շատ ուժեղ մարդ եմ։ Եվ, գուցե, ես սովոր եմ տղամարդկանց, որոնք փորձում են հասնել ինձ։ Դա առաջին անգամը չէր»,- արտիստի խոսքերը մեջբերել է «Hello» պարբերականը։
Դերասանուհին հավելել է, որ երբեք չի խոսել այդ միջադեպի մասին, քանի որ իրեն զոհ չի համարել։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը