Քաթարը 200 մլրդ դոլար է մտադիր ծախսել ԱԱ 2022-ը հյուրընկալելու համար. ներկայացվել է նոր մարզադաշտի տեսքը
Քաթարը ներկայացրել է նոր զանգվածային մարզադաշտի կառուցման նախագիծը, որը կհյուրընկալի 2022-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Ինչպես հայտնում է Business Insider-ը, մայրաքաղաք Դոհայում կառուցվելիք 40 000 տեղանոց մարզադաշտը նախատեսված է առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումը հյուրընկալելու համար: Ըստ նախագծի՝ մարզադաշտի դիզայնը նմանակելու է արաբական ավանդական գլխարկի տեսքը:
Դա մեկն է առնվազն 8 նոր մարզադաշտից, որը կառուցվելու է Քաթարում: Բացի այդ, էմիրությունը նախատեսում է նոր նավահանգիստ և մետրո կառուցել: Ենթակառուցվածքների համար արվող ծախսերը գնահատվում են 200 մլրդ դոլար:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում