«Մոդելը մերժել է նրան». Իրինա Շեյքն եւ Քանյե Ուեսթիը բաժանվե՞լ են
Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի ենթադրյալ սիրավեպն, ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ավարտվել է։ Զգացմունքները սառել են, երբ 35-ամյա մոդելը հրաժարվել է երաժիշտի հետ Փարիզ մեկնել նրա շոուին։
«Քանյեն դուր է գալիս Իրինային՝ որպես ընկեր, սակայն նա չի ցանկանում նրա հետ հարաբերություններ ունենալ,- ասել է ինսայդերը։ - Նա չի ցանկանում, որ բոլորը կարծեն, թե իրենք հանդիպում են, ինչպես գրում է մամուլը։ Եթե նա համաձայներ համատեղ ճամփորդությանը, այդ հարաբերությունների մասին կկարդար հաջորդ ամսվա ընթացքում»։
Ավելի վաղ Us Weekly-ի ինսայդերը հայտնել էր. «Քանյեն եւ Իրինան մեղրամսի փուլում են։ Սիրահարվածությունը նրանց թեւեր է տալիս։ Նրանք ավելի ու ավելի են ճանաչում միմյանց, միասին ուրախ են։ Առայժմ դա լուրջ չէ, սակայն նրանք շատ են դուր գալիս միմյանց։ Նրանք դեռ այնքան մտերիմ չեն՝ ծանոթացնելու համար երեխաներին։ Դրա համար դեռ շատ շուտ է»,- ն հայտնել է ինսայդերը։
Քանյեն այս ընթացքում ամուսնալուծվում է Քիմ Քարդաշյանից վեց տարվա համատեղ կյանքից հետո, այն դեպքում, երբ Իրինա Շեյքը վերջ է տվել Բրեդլի Քուփերի հար հարաբերություններին, որոնք շարունակվել են չորս տարի։ Աղբյուրը հայտնել է․ «Քանյեն կրկին ավելի նման է դարձել նրան, ինչպիսին նախկինում էր։ Լայն ժպիտը վերադարձել է, եւ նա կրկին շարժառիթ ունի քայլերի համար։ Նա Իրինայի հետ ամեն ինչ դանդաղ է անում, եւ նրանք վայելում են միմյանց ներկայությունը։ Նրանք ընդհանուր շատ բան ունեն, բազմաթիվ ընդհանուր ծանոթներ։ Քանյեն այժմ զբաղվում է իր երեխաներով, որոնք կազմում են նրա ամբողջ աշխարհը»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը