Վրացական չորս հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը եւ պահանջում է վարչապետի հրաժարականը
«Թող Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տա, պատժել բոլոր բռնարարներին». այսպիսի պահանջով վրացական չորս հեռուստաալիք 24 ժամով դադարեցրել է հեռարձակումը, տեղեկացնում է «Sputnik- Армения»-ն։
«TV Փիրվելի», «Մթավարի արխի», «Ֆորմուլա» եւ «Կավկասիա» հեռուստաընկերությունների էկրաններին սեւ ֆոնով ներկայացվում է 53 լրագրողների եւ օպերատորների անունների ցանկը, ովքեր դարձել են հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների զոհը։
Նրանցից մեկը՝ «TV Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավան, տանը մահացել է այն բանից վեց օր հետո, երբ դաժանաբար ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ հակառակորդների կողմից անկարգությունների ժամանակ։ Նա ստացել էր դիմային ոսկորների կոտրվածքներ եւ ուղեղի ցնցում, վիրահատվել էր եւ մի քանի օր անցկացրել հիվանդանոցում։
ՆԳՆ-ն առաջ է քաշել թմրանյութերի չափաբաժնի չարաշահման վարկած հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, ընդդիմությունը հայտարարում է, որ լրագրողը դարձել է «համակարգի զոհը»։
Օպերատորի մահը Թբիլիսիի եւ երկրի խոշոր քաղաքների փողոցներ է դուրս բերել հազարավոր մարդկանց։ ԶԼՄ ներկայացուցիչները Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ կառավարությանը վերջնագիր են ներկայացրել։ Հավաքվածները պահանջում են Վրաստանի վարչապետի եւ ամբողջ կառավարության հրաժարականը։ Ցույցերի ժամանակ բազմիցս հնչել են կոչեր՝ պատասխանատվության ենթարկելու այն հոգեւորականներին, ովքեր հուլիսի 5-ին Թբիլիսիում անկարգությունների ժամանակ բռնության կոչ էին անում հավաքվածներին եւ դրանով իսկ սադրել են ագրեսիա լրագրողների դեմ։ Լեքսո Լաշկարավային հողին են հանձնել հուլիսի13-ին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով