Սիմոն Մարտիրոսյանը՝ Ունիվերսիադայի չեմպիոն
Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2017 թ. չեմպիոն ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է 2017 թ. համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն: Այսօր՝ օգոստոսի 24-ին, Թայփեյում ընթացող խաղերում նա ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 401 կգ արդյունքով: Պոկում վարժությունը նա ավարտեց 180, իսկ հրումը՝ 221 կգ-ով:
Այս քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրեց ռուս Ռադիոն Բաչկովը՝ երկամարտի 390 կգ արդյունքով: Բրոնզե մեդալակիր դարձավ իրանցի Քիա Ղադամին:
Սա 2017 թ. Ունիվերսիադայում Հայաստանի ծանրամարտի հավաքականի 2-րդ մեդալն էր: Երեկ արծաթե մեդալակիր էր դարձել Եվրոպայի 2016 թ. չեմպիոն 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը (364 կգ):
Սիմոն Մարտիրոսյանի ոսկին 2-րդն է Ունիվերսիադային մասնակցող հայ մարզիկների համար: Ավելի վաղ չեմպիոն էր դարձել մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը (օղակներ): Թաեքվոնդոիստ Սերգեյ Վարդազարյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում