«Կլոն» սերիալի աստղը կորոնովիրուսի պատճառով ծանր վիճակում հսպիտալացվել է
«Կլոն» սերիալի աստղ, բրազիլացի դերասանուհի Լուսիանո Շաֆիրը ծանր վիճակում հիվանդանոցում է COVID-19-ով կրկին վարակվելուց հետո, հայտնում է StrHit-ը։
Հունիսի 22-ին նա հայտնվել է Ռիո դո Ժանեյրոյի լավագույն կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում եւ մինչ այժմ գտնվում է այնտեղ բարդությունների եւ առողջական խնդիրների պատճառով։ 52-ամյա դերասանը երկար ժամանակ միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին, որն անջատել են միայն հուլիսի 10-ին։ Այժմ նա դեռ ծանր վիճակում է, սակայն դերասանի ներկայացուցիչները հայտնում են, որ նա գիտակցություն ունի եւ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Դերասանն այլեւս հիվանդ չէ կորոնավիրուսով, սակայն ծանր վիճակի պատճառ են դարձել վարակի բարդությունները։ Դերասանը հուլիսի 7-ին ծանր վիրահատության է ենթարկվել․ հեռացվել է հեմատոման եւ հաստ աղիքի մի հատված։ Բրազիլացի լրագրողների տեղեկություններով՝ այդ բարդությունների պատճառ է դարձել կրկնակի վարակումը։
Լուսիանո Շաֆիրը հայտնի է դարձել «Կլոն» սերիալում Զեյնի դերի շնորհիվ։ Այն նրանք սեքս խորհրդանիշի կոչում է բերել։ Հետագայում դերասանը խաղացել է մի քանի սերիալում եւս, ինչպես նաեւ ուժերը փորձել հեռուստատեսային մի քանի նախագծում, որոնցում հանդես է եկել որպես հաղորդավար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը