Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի հինգերորդ ալիքին. ԻՀՊԿ ՌԾՈւ-ն դաշտային հոսպիտալներ կբացի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային նավատորմը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել իր բժշկական կենտրոնների հնարավորությունները եւ կառուցել դաշտային հոսպիտալներ Իրանում՝ կորոնավիրուսի համավարակի հինգերորդ ալիքի դեմ պայքարի նպատակով, տեղեկացնում է Tasnim-ը։
Շաբաթ օրն արված մեկնաբանություններում ԻՀՊԿ ՌԾՈւ դերծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ իր զորքերը պատրաստ են դաշտային հոսպիտալներ բացել Իրանի այն շրջաններում, որոնք մտցվել են վարակման բարձր ռիսկի կարմիր գոտիների մեջ։
Նա ավելացրել է, որ ԻՀՊԿ ռազմածովային նավատորմը կարող է օգնել երկրի բժշկական հանրույթին՝ ստեղծելով շարժական հոսպիտալներ այն բոլոր տեղերում, որտեղ դրանք անհրաժեշտ են։ Գեներալը հայտարարել է, որ ներկայում ԻՀՊԿ ՌԾՈւ հիվանդանոցները ընդունում են կորոնավիրուսով պացիենտների Չալոս, Շիրազ, Բուշեհր եւ Բենդեր Աբաս քաղաքներում։
ԻՀՊԿ ցամաքային ուժերը արդեն ստեղծել են երեք դաշտային հոսպիտալ հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում, որն ամենից շատ է տուժել կորոնավիրուսի նոր՝ հնդկական տեսակի բռնկումից։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով