Սատանովսկին գնահատել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հավանականությունն ու դրա ռիսկերը Ռուսաստանի համար
Ադրբեջանում թուրքական բազայի տեղակայման հավանականությունը 100-տոկոսանոց է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
«Ռազմական առումով Թուրքիան արդեն գտնվում է Ադրբեջանում: Հայերը կռվել են Ղարաբաղում Թուրքիայի, այլ ոչ Ադրբեջանի դեմ: Եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ապա ես ցավում եմ»,-նշել է նա:
Հարցին՝ ի՞նչ սպառնալիք կարող է ներկայացնել Ռուսաստանի համար այդ ռազմաբազան, Սատանովսկին պարզաբանել է. «Եթե ինչ-որ մեկը ներկայացնի սպառնալիք Ռուսաստանի համար, ապա Ռուսաստանը կոչնչացնի այդ երկրին անկախ նրանից, թե որ երկիրը դա կլինի: Դա վերաբերում է նաեւ Միացյալ Նահանգներին: Անշուշտ, նույնը վերաբերում է նաեւ Թուրքիային: Ռուսաստանը փորձում է չանել դա, սակայն իր դեմ սպառնալիքների հարցը կլուծի»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը ստորագրել են այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որից հետո Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը