Զելենսկին անվանել է այն երկրները, որոնց հետ Կիեւին ձեռնտու է բարեկամություն անել. դրանց թվում են Թուրքիան եւ Ադրբեջանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է այն երկրները, որոնց հետ Կիեւին անհրաժեշտ է զարգացնել ռազմավարական փոխշահավետ հարաբերություններ:
Վլադիմիր Զելենսկին նշել է, որ այս պահին նոր նախագծերի ու նախաձեռնությունների հիմքեր են դրվում՝ ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության համար: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Վաշինգտոն Ուկրաինայի նախագահի այցի համար, որը պետք է լինի բովանդակալից, հնարավորինս լիարժեք եւ արդյունավետ:
«Մենք մեր հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ հասցրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի: Մենք ամրապնդում ենք մեր գործընկերությունն ու բարեկամությունը Թուրքիայի հետ: Խորացնում ենք հատուկ համագործակցությունը Կանադայի հետ: Մենք ռազմավարական փոխշահավետ հարաբերություններ կզարգացնենք շատ երկրների՝ Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի հետ: Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան եւ մի շարք այլ պետություններ, որոնց հետ մենք կառուցում ենք բովանդակալից ռազմավարական համագործակցություն»,- ասել է նա՝ «Ուկրաինա 30․ Միջազգային քաղաքականություն» համաուկրաինական համաժողովում ելույթի ժամանակ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը