Բրիտանական ականակրի մասնակցությամբ սադրանքը կազմակերպել է ԱՄՆ-ն. Պեսկով
Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է բրիտանական ականակիր նավի մասնակցությամբ իրավիճակը՝ անվանելով այն սադրանք Արեւմուտքի կողմից, եւ ընդգծել, որ Ռուսաստանը կոշտ պատասխան կտա այդպիսի միջադեպերին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարծում եմ, որ մեր հետախուզությունը, իհարկե, գիտի, ով է այնտեղ որոշում կայացրել [բրիտանական ականակրի հետ իրավիճակի դեպքում]: Սակայն, իհարկե, ես կարծում եմ, որ այդպիսի գործողությունների էությունը ծրագրվում է ի վերջո մեր ավագ ընկերների մոտ՝ օվկիանոսից այն կողմ»,-ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում:
«Ռուսաստանը կոշտ կպատասխանի այդպիսի սադրանքներին, ինչպես բրիտանական ականակրի միջադեպն էր, ՆԱՏՕ-ն ապակայունացման տարր է եւ կայունություն չի բերում տարածաշրջանին» համարում է Պեսկովը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը